18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Քաղաքապետի որդին 300.000 դոլար է տանուլ տվել կազինոյում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ տեւական ժամանակ է` իրենք տեղեկություն են ստացել, որ Սեւանի քաղաքապետի`  Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար  է “կրվել” կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:

“Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:

Սեւանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն “Սեւան հիմնադրամ”-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթեւացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել։ Ուդոյի տղայի մասին լուրը փորձում էինք ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Երեկ էլ կցկտուր մեկնաբանություններից հետո Ղուկասյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ։ “Է, լավ էլի, ամոթ է, նման բան չկա”,- ասաց նա ու անջատեց հեռախոսը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ