13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երեւանի տոնին ընդառաջ կանաչ տարածքներ են ոչնչացվում. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ Երեւանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը:

“Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ “Հաղթանակ” զբոսայգում, ինչպես նաեւ դրա դիմացի մայթում: Երեւանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:
 
Հենց այս օրերին “ընդլայնվում” է “Գոլդեն Փալաս” հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը՝ դրանից առաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
 
Երեկ էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի տան դիմացի հսկայական ծառն են կտրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատգամավորը որոշել է տան հարեւանությամբ պահակակետ տեղադրել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ