24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Տրանսվիստիտ լինելը լուրջ բիզնես է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Եվրատեսիլ-2014՛՛-ի հաղթողը՝ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վուրտսը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում: Նրա հետ նույն ֆոտոշարքում նկարահանվել է մոդել Էշլի Գուդը: Վյուրստը հարցազրույց է տվել մի շարք առաջատար լրատվամիջոցների ՝ ասելով, որ մորուքավոր կնոջ կերպարը ինքը հղացել է տարիներ շարունակ: ՛՛Ես ծնվել եմ ավստրիական գյուղերից մեկում , որը շատ […]

Վայքում ուրա՞ն է հայտնաբերվել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վայքի եւ մոտակա գյուղե­րի բնակիչներն ան­հանգստացած են: Սա­րալանջին, որի ստորոտում գտն­վում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վեր­ջին մի քանի օրում այստեղ ինչ- որ մեքենաներ են բերվել, եւ հո­րատման աշխատանքներ են տե­ղի ունենում: Երեկ թերթի խմբագրություն էին զանգա­հարել  Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկե­րություն այստեղ ոսկու արդյու­նահանում է սկսում: […]

“Կներես, մորքուր ջան, լավ կլինի”.Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Վարդանյանի, Սարգիս Գրիգորյանի, Ալբերտ Սարգսյանի եւ Նարեկ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Ըստ դատական ակտի՝ Արմեն Վարդանյանը 2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 15-ի սահմաններում Նարեկ Դավթյանից ստանալով տեղեկատվություն եւ համաձայնության գալով Սարգիս Գրիգորյանի ու Ալբերտ Սարգսյանի հետ, դիմակավորված ու զինված՝ Աբովյան […]

Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի. 168 ժամ

‘’168 ժամ’’-ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ: Այսպիսով, թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ‘’Ժառանգությունը’’: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը եւ սահմանադրական փոփոխություններին: Ասելիքը՝ ասելիք, սակայն […]

Հայկ Հարությունյանի հեռանալու պատճառը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հարցին՝ ՛՛ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ […]

Աղվան Հովսեփյանն իր սանիկին նոր պաշտոն է խոստացել. Հրապարակ

”Հրապարակ՛՛ թերթը գրում է. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր ՛՛ափսեում՛՛ է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս: Վերջերս նախկին պատգամավոր, Աղվան Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունն ու կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: Հանրապետության Նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո […]

ԲՀԿ-ն միշտ էլ նահանջի տեղ է թողնում /վիդեո/

“Ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են”,-նման տեսակետ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս քառյակի հետ հույսեր չի կապում: Քաղաքագետի դիտարկմամբ,  քառյակում կան սկզբունքային տարաձայնություններ. «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, լավագույն դեպքում չեն բացառի հեղափոխություն ներքեւից տարբերակը՝ փողոցային շարժումներով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի