03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Կներես, մորքուր ջան, լավ կլինի”.Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Վարդանյանի, Սարգիս Գրիգորյանի, Ալբերտ Սարգսյանի եւ Նարեկ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Վարդանյանը 2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 15-ի սահմաններում Նարեկ Դավթյանից ստանալով տեղեկատվություն եւ համաձայնության գալով Սարգիս Գրիգորյանի ու Ալբերտ Սարգսյանի հետ, դիմակավորված ու զինված՝ Աբովյան քաղաքում մուտք են գործել մի բնակարան:

Արմեն Վարդանյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա հայտնել է, թե պարտքեր ունենալու պատճառով գումարի կարիք է ունեցել, այդ մասին ասել Նարեկ Դավթյանին: Նա էլ ասել է, թե ընկերուհու հարեւանը տոկոսով գումար է տալիս:

Ինքը հանդիպել է Սարգիս Գրիգորյանին, նրա հետ համաձայնության եկել, ապա առաջարկել է իրենց միանալ նաեւ Ալբերտ Սարգսյանին:

2013 թվականի մայիսի 7-ին, ժամը 13- ն անց 30-ի սահմաններում ինքն ու Սարգիսը մտել են տուժողի բնակարան: Հետո բնակարան է բարձրացել նաեւ Ալբերտը: Մի քանի վայրկյան հետո իրենք հեռացել են: Իրենք իմացել են, որ տանը մարդ չկա, մտել են գողություն, ոչ թե ավազակություն կատարելու:

Իսկ երկրորդ դրվագով ինքն ու Սարգիսը դուրս են եկելփողոց՝ “ինչ-որ բան անելու” մտադրությամբ, բայց հետո իրենց խիղճը “տեղի է տվել, ու իրենք չեն ցանկացել դա անել”:

Նախաքննության ժամանակ Արմեն Վարդանյանն ասել է, թե Նարեկն իր եղբոր ընկերն է, նրա հետ լավ հարաբերությունների մեջ է եղել:

Իրեն գումար է պետք եղել, դիմել է Նարեկին, նա ասել է, թե գումար չունի, բայց Աբովյանում ապրող իր ընկերուհու հարեւանը տոկոսով փող է տալիս:

Ինքը համաձայնության է եկել Սարգիսի ու Ալբերտի հետ, նախապատրաստվել են ավազակային հարձակման:

Իրենց ծանոթներից մեկի միջոցով գնել են 80 հազար դրամ արժողությամբ օդամղիչ ատրճանակ, պայմանավորվել են գումարը հետո վճարել:

Վերցրել են սպորտային գլխարկներ, դրանցից դիմակներ են սարքել:

Ինքն իմացել է Նարեկի ընկերուհու շենքի տեղը: Իմացել է, որ տոկոսով փող տվողի տունը Նարեկի ընկերուհու տան դիմաց է:

Երեքով գնացել են, թակել դուռը: Բացել է մի կին: Իրենք միանգամից ներս են մտել:

Սարգիսն ու Ալբերտը ատրճանակները պահել են կնոջ վրա, պահանջել գումար ու ոսկեղեն: Իրենց հետ կպչուն ժապավեն էին տարել, որ անհրաժեշտության դեպքում կապեն տուժողին: Կինը իրենց ուղեկցել է ննջարան, պահարանից հանել է ծրարով գումար ու տվել է իրենց:

Սարգիս Գրիգորյանը պատմել է, որ տուժողի բնակարանից դուրս գալու ժամանակ ինքը գրկել է տանտիրուհուն եւ ասել. “Կներես, մորքուր ջան, լավ կլինի”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ