Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.
“Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել:
“Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելից: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին “հասկացնել”, որ լեգենդի հետ գործ ունեն”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: