11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վայքում ուրա՞ն է հայտնաբերվել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վայքի եւ մոտակա գյուղե­րի բնակիչներն ան­հանգստացած են: Սա­րալանջին, որի ստորոտում գտն­վում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վեր­ջին մի քանի օրում այստեղ ինչ- որ մեքենաներ են բերվել, եւ հո­րատման աշխատանքներ են տե­ղի ունենում:

Երեկ թերթի խմբագրություն էին զանգա­հարել  Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկե­րություն այստեղ ոսկու արդյու­նահանում է սկսում: Սակայն մարդիկ գիտեն, որ այս կողմե­րում ուրանի հարուստ պաշար­ներ կան, որոնց մասին հայտնի է դեռեւս խորհրդային տարինե­րից:

“Այս հանքերը սովետի ժա­մանակ բացեցին, տեսան, որ ու­րան կա ոսկու հետ եւ բարձր ճա­ռագայթման պատճառով արգե­լեցին արդյունահանումը: Սեր ժո­ղովուրդն առանց այդ էլ հիվանդ է: Սենք հասկանում ենք, որ եթե հանքը բացվի, աշխատատեղեր կլինեն, բայց եթե բոլորս ճառա­գայթվելու ենք, մեզ դա պետք չի”,- ասաց մի կին Վարդուհի անունով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ