18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն միշտ էլ նահանջի տեղ է թողնում /վիդեո/

“Ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են”,-նման տեսակետ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս քառյակի հետ հույսեր չի կապում: Քաղաքագետի դիտարկմամբ,  քառյակում կան սկզբունքային տարաձայնություններ. «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, լավագույն դեպքում չեն բացառի հեղափոխություն ներքեւից տարբերակը՝ փողոցային շարժումներով, ժողովրդական լայն մասնակցային շարժումներով, բայց ԲՀԿ-ն այդ հարցի լուծումն ավելի սահուն է տեսնում՝ 2017-2018 ընտրափուլերի միջոցով իշխանափոխության տարբերակով:

“ԲՀԿ-ի նպատակն է վերստին կիրառել տարիներ առաջվա փորձը. իրեն հասու եղանակներով ստանալ քվեների մեծամասնություն: Եթե այդ հարցը չլուծեց 2012-ին, ապա կլուծի 2017-ին՝ խորհրդարանում ստանալով մեծամասնություն եւ այդ կերպ կպարտադրի իշխանությունը փոխանցել իրեն: Հետեւաբար` սահմանադրական բարեփոխումների հարցը, որը թույլ է տալիս ՀՀԿ-ին լուծել իր վերարտադրման խնդիրը, դառնալու է ներքաղաքական կոնֆլիկտի հիմնական պատճառն ու արմատը”,-ասաց նա: Սաֆարյանի խոսքով, ԲՀԿ-ն իր գործողությունները կառուցում է այնպես, որ նահանջի տեղ ունենա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ