23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է

Սեպտեմբերի 18ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և  մասնակիորեն՝  հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելուդեպքում:      ”Հայաստանի եվրոպացի բարեկամներ” /ՀԵԲ՝ www.eufoa.org /կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշում է. ”Երբ ղեկավարությունը  պարբերաբար  թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբիրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակությաններկայացուցիչներին և մեղադրում  նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալպատժամիջոցներն ակտիվացնելու համար”:  Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության,երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նմանհարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմականընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանումկատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:    Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:    Եվրախորհրդարանը […]

Դրսում սովորած երիտասարդների 10%-ը չի վերադարձել

”Լույս” հիմնադրամի շնորհիվ 2009թ-ից մինչև օրս այլ երկրներ սովորելու են մեկնել 260 ուսանողներ, նրանց 30%-ն այսօր շարունակում է ուսումն այլ ծրագրերի միջոցով: Այս մասին այսօր կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի պահանջով հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա նաև ասաց, որ մեկնած ուսանողների 10%-ը չեն վերադարձել, իսկ 60%-ը վերադարձել է ու աշխատում […]

Մտահոգվելու առիթ կա. ֆինանսական մսխումների եւ նախորդ կառավարության թեմաներից

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում. ”Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցեվն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի, ինչպես բազմաթիվ դեպքերում”: Նախարարի խոսքով՝ եզրակացությունն […]

“Երկրները` մեկ հարկի տակ”. փառատոնը աշխարհի 30 երկրի ներկայացուցիչների կհամախմբի Երեւանում

Արդեն հինգերորդ տարին է, ինչ երեւանում անց է կացվում “Երկրները մեկ հարկի տակ” միջազգային խոշոր ցուցահանդես-փառատոնը: Այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը` Կարապի լճի հարեւանությամբ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց  Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնն ամեն տարի իրականացվում էր Հյուսիսային պողոտայում, բայց այս տարի, հաշվի առնելով այնտեղ […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով […]

Բերման է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորը

Ոստիկանության ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել Երևան-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Բենիամին Մ.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը […]

Ի՞նչ կտա Շոտլանդիայի անկախացումը Արցախին

“Շոտլադիայում այս գործընթացը սկսել է ոչ այն ժամանակ, երբ Հայաստանում իմացան դրա մասին, այլ արդեն 300 տարուց ավել, և այդ անկախության ճանապարհը եղել է պայքարներով, կռիվներևով, սպանություններով” – կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայում այսօր տեղի է ունենալու անկախության հանրաքվե: Կոնկրետ մեզ այս դեպքում հետքրքրում է ոչ թե […]

Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա հոկտեմբերի 9-ին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա հոկտեմբերի 9-ին, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է, որ Ղրղզստանը ԵՏՄ–ին կմիանա Հայաստանից հետո։

Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարաձգվեց

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի` “Բաշնեվթ” էներգետիկ ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման ժամանակ փողերի յուրացման և օրինականացման գործով հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչ հաջորդ տարվա հունվարի 15-ը, գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը` նշելով, որ այս պահին Հայրապետյանի հետ որեւէ հետքննչական գործառույթ չի իրականացվում: “Որքանով գիտեմ՝ քննիչներն աշխատում են, հարցաքննում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված