24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Նախագահն ընդունել է Կաթողիկոսներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Երեւանում առաջիկա օրերին անցկացվելիք կարեւորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից եւ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության եւ մայր հայրենիքի […]

Զանգահարեք ՛՛թեժ գիծ՛՛

Քանիցս տեղեկացրել ենք, որ համաձայն ՛՛Սպառողների իրավունքների պաշտպանության մասին՛՛ ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է […]

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ՉԼ. “Ռոման” խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբում կայացավ ‘’Ռոմա’’ – ԲԿՄԱ եւ ‘’Բավարիա’’ – ‘’Մանչեսթեր Սիթի’’ հանդիպումները: Հռոմում` տեղի ‘’Ռոման’’ սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց բանակայիններին: Գոլերը՝ Իտուրբե 6, Ժերվինյո 10, 31, Մայկոն 20, Իգնաշեւիչ 50(ինքնագոլ) – Մուսա 82

”Նույնիսկ ծիծաղելի է”

”Մամուլում օրումեջ է հայտնվում այդ թեման, ու շնորհակալ եմ, որ չեն թողնում, որ այդ թեման սպառվի”,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իր ու խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են, քանի որ վերջինս ակտիվորեն քննադատում է քառյակին:  ”Ասեմ, որ Զարուհի Փոստանջյանն արդեն երկրորդ գումարման պատգամավոր է, ինքն […]

Շոտլանդիայում այսօր անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայում անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Եթե տեղի բնակչության մեծամասնությունն “այո” ասի հանրաքվեի ժամանակ, Շոտլանդիան 2016 թվականից անկախ պետություն: Այսօր տեղի ժամանակով 7.00-ից 20.00-ն մոտ 4 միլիոն մարդ կկարողանան թողնել իրենց քվեն ընտրատեղամասում: Շոտլանդացիները պետք է պատասխանեն մեկ հարցի` “Արդյոք Շոտլանդիան պետք է անկախ երկիր դառնա”:

Պատրաստեք անձրեւանոցները

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝  5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Շարմազանովը որոշել է հիշել ջահել օրերը. Ժողովուրդ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ “պարապմունքներ” է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական […]

13 հազար եվրո աշխատավարձից հետո. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, եւ ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, եւ առաջիկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի