11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

”Նույնիսկ ծիծաղելի է”

”Մամուլում օրումեջ է հայտնվում այդ թեման, ու շնորհակալ եմ, որ չեն թողնում, որ այդ թեման սպառվի”,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իր ու խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են, քանի որ վերջինս ակտիվորեն քննադատում է քառյակին: 

”Ասեմ, որ Զարուհի Փոստանջյանն արդեն երկրորդ գումարման պատգամավոր է, ինքն ունի իր ուրույն ձեռագիրը, իր քաղաքական կերպարը, և տեսակետներ կան, որ ինքն ուրույն կերպ է արտահայտում, ինչը շատ բնական է: Այն գործընթացները, որոնք որ պայմանավորված են քառյակով, մեր կեցվածքը, բնականաբար, կուսակցության ու վարչության մոտեցումներն են:

Հիմա եթե լրատվամիջոցներ կան, որ ուզում են ինտրիգային բան գրել, դա իրենց գործն է: Ինձ համար նույնսիկ ծիծաղելի է, որ իրենց լրատվամիջոց հայտարարողներն օրումեջ անդրադառնում են այդ հարցին”,-հավելեց Ռ. Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ