06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շարմազանովը որոշել է հիշել ջահել օրերը. Ժողովուրդ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ “պարապմունքներ” է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։

Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են։ 

Թերթի տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը,  ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ