Ի՞նչ կտա Շոտլանդիայի անկախացումը Արցախին
“Շոտլադիայում այս գործընթացը սկսել է ոչ այն ժամանակ, երբ Հայաստանում իմացան դրա մասին, այլ արդեն 300 տարուց ավել, և այդ անկախության ճանապարհը եղել է պայքարներով, կռիվներևով, սպանություններով” – կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայում այսօր տեղի է ունենալու անկախության հանրաքվե:
Կոնկրետ մեզ այս դեպքում հետքրքրում է ոչ թե Շոտլանդիայի անկախացման հարցը, որքան դրա ազդեցությունը Ղարաբաղյան կարգավորման վրա: “Իրավաբանորեն ոչ մի ձևով չի անդրադառնա Ղարաբաղի վրա, ոչինչ չի տա Ղարաբաղին, բայց քաղաքական առումով ինչ որ բան կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ առաջնայինը քաղաքականությունն է, բոլոր հարցերը առաջին հերթին լուծվում են քաղաքականապես” – քաղաքագետը հիշեցրեց Կոսովոյի անկախության հռչակումը, ինչն ընդունել են աշխարհի երկրների գրեթե կեսը:
Համեմատության մեջ՝ Բրիտանիայի և Ադրբեջանի, քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը նման է 16-րդ դարի Բրիտանիային . ’’Ոչ թե հանրաքվեներն են տարբեր, այլ երկրները: Մենք գործ ունենք մեկ այլ իրականության հետ’’ :