21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է

Սեպտեմբերի 18ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ:

Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և  մասնակիորեն՝  հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:

Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելուդեպքում:     

”Հայաստանի եվրոպացի բարեկամներ” /ՀԵԲ՝ www.eufoa.org /կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշում է. ”Երբ ղեկավարությունը  պարբերաբար  թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբիրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակությաններկայացուցիչներին և մեղադրում  նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալպատժամիջոցներն ակտիվացնելու համար”: 

Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության,երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նմանհարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմականընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանումկատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:   

Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:   

Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում /այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին/:    

”Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը”, – բացատրում է պարոն Լորենցո Օչոան:

Փաստաթղթի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Խորհրդարանի կայքում: http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=MOTION&reference=P8-RC-2014-0090&language=EN

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ