20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2014

Որն է այս կառավարության սխալը /վիդեո/

 “Մոռանում ենք, ասում ենք` պայքարում են ստվերի դեմ, այդ պայքարը պետք է լինի ոչ թե խղճուկ գյուղացու դեմ, որ մի քիչ հարկ տա, այլ օլիգարխների, խոշորների”,-այսօր ասուլիսում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը: Նա նշեց, որ ընդամենը անձերի փոփոխություն է եղել, և մինչև այս համակարգը չքանդվի, իշխանությունները չասեն, որ կա սահմանափակում քաղաքականության […]

Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է. սենատոր

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ  Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը: Այնուհետև Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ: Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, […]

Գումարները պետք է վերադարձվեն բյուջե. Իշխան Զաքարյան

Վերահսկիչ պալատը 2013 թվականի հաշվետվության մեջ նշել է, որ խախտումներ են արձանագրվել նաև կրթական որոշ հաստատություններում: Այս մասին այսօր Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ երկար ժամանակ քննարկվում էր  ՎՊ_ի օպերատիվ վերահսկողություն անելու հարցը, երբ արտաքին վերահսկիչ մարմինը պետական բյուջեի և՛ ծախսային մասի, […]

՛՛Հիանալի մարզավիճակում եմ և պատրաստ եմ պաշտպանել տիտղոսս՛՛

“Ես մտադիր չեմ թերագնահատել Սմիթին: Ես միշտ սպասում եմ, որ մենամարտելու եմ աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկի հետ և նախապատրաստվում եմ համապատասխան կերպով: Հիանալի մարզավիճակում եմ գտնվում և պատրաստ եմ պաշտպանել տիտղոսս”, – նման հայտարարություն է արել WBO վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը՝ խոսելով առաջիկա մրցակից՝ բրիտանացի Պոլ Սմիթին մասին: Տեղեկանում ենք “Boxing Scene”-ից: Հիշեցնենք, […]

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Չեխիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կճանաչի ցեղասպանությունը

Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով.   ՛՛Մեծարգո՛ տիկին փոխնախագահ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի […]

Էրդողանը չի բացառել, որ ռազմական աջակցություն կցուցաբերի “ԻՊ”-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դրական վերաբերմունքն է հայտնել այն կապակացությամբ, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել “Իսլամական պետություն” /ԻՊ/ կոչվով ահաբեկչական խմբավորման` Սիրիայի հենակետերին, գրում է Ermenihaber.am–ը: “Ջիհան” լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե Թուրքիան ինչ ներդրում է պատրաստվում ունենալ ահաբեկիչների դեմ մղվող պայքարում, […]

Show must go on

Երեկ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հանդիպումները և ի՞նչ կար վերջին հանդիպման ենթատեքստում: ՛՛Այսպիսի հանդիպումներ տեսել եմ արդեն հարյուրից ավել, դրանք կայանում […]

Ջուր չի լինի

 ՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:  Սեպտեմբերի 26-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 56-324, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի և հարակից […]

ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու /կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ/ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան:  Նշեմ նաև, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի