20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2014

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի […]

Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները: Միջգերատեսչական հանձնաժողովի […]

Նախագահը շնորհավորել է Հայաստանում հրեական համայնքին

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

“Թեժ աշնան” ռեպետիցիան՝ առանց սցենարի

Սեպտեմբերի 25-ից Եռյակը Աբովյան քաղաքից կտա իր մարզային ութ հանդիպումների մեկնարկը, որի եզրափակիչ ակորդը կլինի հոկտեմբերի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում:Մարզային հանդիպումների գրաֆիկը գրագետ է կազմված, մասնավորապես՝ առաջին հանրահավաքը Աբովյանում է, որտեղ Եռյակի առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, ՙՙմասսովկա՚՚ ապահովելու պրոբլեմ չունի:Այսինքն, Եռյակի աշնանային առաջին հավաքը, ենթադրաբար, տպավորիչ ու մարդաշատ է լինելու:Սակայն անդրադառնանք ակցիաների բովանդակային կողմին, այն հարցերին, […]

՛՛Դեմ եմ՛՛-ը պատրաստվում է նորից դիմել ՍԴ. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է. Այն, որ ՛՛Դեմ եմ՛՛-ը բողոքի ակցիաներ չի անում, ֆեյսբուքյան էջում հայտարարություններ չի տեղադրում, դեռ չի խոսում այն մասին, որ նախաձեռնությունը մասնատվել է, կամ պայքարը դադարել է։ Ընդհակառակը՝ ներսում լուրջ քննարկումներ են ծավալվում, քայլեր են ձեռնարկում մեկ անգամ եւս ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի փոփոխություններից դժգոհ անդամներն ու պատրաստվում […]

Ամուսինը ՛՛վաճառում է՛՛ կնոջը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի մի բնակիչ սեպտեմբերի 21-ին ՝ՀՀ անկախության օրը, որոշել է ՛՛անկախանալ՛՛: Տիկինը, որի անունը ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը չի հրապարակում հասկանալի պատճառներով, դիմել է ՀՀ ոստիկանություն և հայտնել , որ իր նախկին ամուսինը2010 թվականից մինչև օրս սպառնում է իրեն և ստիպում Բագրատունյաց փողոցում զբաղվել մարմնավաճառությամբ: Նա հայտնել է նաև, որ նախկին […]

Թռիչքը հետաձգվել է Քոչարյանի պատճառով. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ երեկ Ֆրանկֆուրտ-Երևան թռիչքը 40 րոպեից ավելի ուշացել է: Պատճառն այն էր, որ այդ օդանավով Հայաստան էր թռչում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ուշանում էր թռիչքից: Նրա ուշացման պատճառով երեկվա թռիչքը հետաձգվել է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ընդդեմ Փաշինյանի . Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Օգոստոսին սահմանային ՛՛վոյաժներից՛՛ և բուռն ֆոտոսեեսիաներից հետո սահմանն ու դրա խնդիրները տևական ժամանակ մոռացության մատնած խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները նորից մտահոգություն և սրտացավություն են ցուցաբերում, բայց միայն այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց իր հեղինակած «՛՛Սահմանապահ գյուղերի մասին՛՛ օրենքը՝ սահմանամերձ բնակավայրերին սոցիալական արտոնություն և հատուկ կարգավիճակ տալու մասին, դնել շրջանառության […]

Ռաիսան սպանվել է առանձնակի դաժանությամբ. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզում առանձնակի դաժանությամբ սպանվել էր Աբովյան քաղաքի բնակչուհի, 70-ամյա Ռաիսա Մարգարյանը: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ սպանության դեպքի առթիվ ձերբակալված է երկու անձ: Ըստ ՀՔԾ-ի,նրանք Մարգարյանի բնակարան են մուտք գործել , նրա գլխին հարվածելով լոգարան են տեղափոխել, այնտեղ խեղդամահ են արել, որ 250 հազար դրամ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի