03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Դեմ եմ՛՛-ը պատրաստվում է նորից դիմել ՍԴ. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է.

Այն, որ ՛՛Դեմ եմ՛՛-ը բողոքի ակցիաներ չի անում, ֆեյսբուքյան էջում հայտարարություններ չի տեղադրում, դեռ չի խոսում այն մասին, որ նախաձեռնությունը մասնատվել է, կամ պայքարը դադարել է։ Ընդհակառակը՝ ներսում լուրջ քննարկումներ են ծավալվում, քայլեր են ձեռնարկում մեկ անգամ եւս ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի փոփոխություններից դժգոհ անդամներն ու պատրաստվում նոր դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան` փոփոխված օրենքի վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով։

՛՛Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու են ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ եւ Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների հետ միասին։ Մի շարք կետեր կան, որ պետք է վիճարկենք՛՛,-ասաց ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը։ Վերջինս հիշեցրեց, որ իրենք պարտադիր են կուտակային վճարների մասին օրենքը մեկ անգամ Սահմանադրական դատարանում վիճարկել են, սակայն կան կետեր, որ մնացել են անփոփոխ։

՛՛Մենք ունենք որոշ խնդիր Սահմանադրական դատարանի գործունեության հետ կապված։ Մոտակա տարիներին կենսաթոշակային բեռը կտարածվի միայն պետական հիմնարկների աշխատողների վրա: Դա անարդարացի է: Թեեւ ոչ պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիների համար այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք նույնպես չկարողանան խուսափել այդ բեռից։ Պետք է փոփոխվի, այն հակասահմանադրական է։ Փոփոխությունները, որ տեղի են ունեցել, կոսմետիկ բնույթ են կրել՛՛։ Խաժակյանը նշեց, որ անլուծելի է դասախոսների հետ կապված խնդիրը` քիչ չեն այն դասախոսները, որոնք միաժամանակ աշխատում են թե մասնավոր, թե պետական սեկտորում: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ