20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2014

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Նյու Յորքում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի […]

Աղջկադ մանկապարտեզից կտանեն, կսպանեն … քրեական հեղինակությունն ու աղանդը /վիդեո/

՛՛Երեք օր առաջ հաշվի առնելով մեր ահազանգը կատարվել է ձերբակալություն: Քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Արթուրը, մականունը՝ ՛՛Չոփ՛՛ զբաղվել է աղանդավորական հողի վրա դրմարաշորթությամբ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Գորիս  ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ահաբեկել ու այդ ճանապարհով հազարավոր դոլարներ է շորթել ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդի նախկին հետևորդից, որը բնակվում […]

”Կասկածի տակ է”

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ հոկտեմբերի 10-ին և ընդհանրապես երբևէ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: ”Սա քաղաքական պրոյեկտ է, որ հետապնդում է Հայաստանում առկա քաղաքական իշխանության վերարտադրությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահը: Ասատրյանի տվյալներով՝ մեկ տարի առաջ ՀՀ-ի մոտ 75%-ը կողմ էր ՄՄ-ին անդամակցությանը, հիմա մոտ 50%-ն է կողմ: Մեկ տարի հետո ՄՄ-ն […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Սերժ Սարգսյանը շոնրհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Շանայի առթիվ, մասնավորապես նշելով. Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող […]

Ռեալ-Էլչե. Ռոնալդուն պոկերի հեղինակ/վիդեո/

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում՝ Մադրիդի “Ռեալը” սեփական հարկի տակ ընդունել էր “Էլչեին”: Մադրիդցիները Բեյլի գոլի և Ռոնալդուի պոկերի շնորհիվ հաղթեցին 5:1 հաշվով և վաստակած 9 միավորով դուրս եկան մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Գոլերը՝ Բեյլ – 20 Ռոնալդու 27, 32, 80, 90+2 – Ալբակար – 15

Ադրբեջանը վճարում է Կանադայում Խոջալուի նստարանների դիմաց

Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են “Խոջալուի ողբերգությունը” ոգեկոչող ուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է 3500 դոլար: Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի […]

Ինչու է անհանգիստ փոքր բիզնեսը

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար էապես նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։ Թվում էր, թե այս փոփոխությունը միանշանակ ողջունելի կլինի ոլորտում գործող տնտեսավարողների համար։ Սակայն պարզվում է, այնքան էլ այդպես չէ։ Երեկ կառավարության […]

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: “Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:  Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը […]

Հիմա էլ Ղազարյանը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Հունաստանի գավաթի խաղարկության ժամանակ, որտեղ իր ակումբը մրցում էր “Պանաչաիկիի” հետ, աճուկի վնասվածք է ստացել`  հայտնում է հունական “sport-fm.gr” կայքը: Ենթադրվում է, որ Ղազարյանը չի խաղա 1-2 շաբաթ: Նրա վերականգնման ժամկետների մասին առավել մանրամասն կիմանանք ավելի ուշ: Հիշեցնենք, որ հարցականի տակ է նաև Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի մասնակցությունը Սերբիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի