30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

”Կասկածի տակ է”

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ հոկտեմբերի 10-ին և ընդհանրապես երբևէ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: ”Սա քաղաքական պրոյեկտ է, որ հետապնդում է Հայաստանում առկա քաղաքական իշխանության վերարտադրությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահը:

Ասատրյանի տվյալներով՝ մեկ տարի առաջ ՀՀ-ի մոտ 75%-ը կողմ էր ՄՄ-ին անդամակցությանը, հիմա մոտ 50%-ն է կողմ: Մեկ տարի հետո ՄՄ-ն ավելի վատ միավոր է լինելու, քան այսօր կա.

”Մենք ազատ զարգացման հնարավորությունների փոխարեն ընտրեցինք այս կասկածելի իրողությունը: Ես մեծ կասկածի տակ եմ դնում անդամակցությունը Մաքսային միությանը՝ Ռուսաստանի այս իրավիճակում, այս մոդելով՝ զարգացման տնտեսական, ֆինանսական զարգացումների պարագայում, ՌԴ-ից ոչ մի ստանալու բան չունենք”,-կարծում է տնտեսագետը: 

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հավելեց, որ Մաքսային միությունը այն մի քանի ապրանքները չեն, որոնց մասին ամեն օր խոսվում է: Դա այլ բան է, այլ միջավայր, այլ համակարգ, որի միայն փոքր մասն է կազմում ՛՛այդ մի քանի տասնյակ՛՛ ապրանքների հետ կապված խնդիրը:

”Պետք է չէ մխիթարենք ձեզ, որ մի քանի ապրանքների խնդիրը լուծվեց, ամեն ինչ լավ կլինի”,-: Գ. Մակարյանն օրերս Վրաստանում է եղել, որտեղ շատ է խոսվում այն մասին, որ երբ ՌԴ-ը Ուկրաինայի հետ կապված խնդիրները լուծի, կանցնի այն երկրներին, որոնց հետ դեռ չլուծված խնդիրներ կան: ՛՛Հայաստանի իշխանություններն էլ ասում են, որ ՌԴ-ի հետ մեր անվտանգությունն է ապահովված, և եթե ընտրենք Եվրոպայի ուղին, մեզ սմբակների տակ կգեցին: Մեզ ավելի շուտ սմբակների տակ կտրորեին, քան Ուկրաինայաին”:

Բագրատ Ասատրյանը անկեղծ երկխոսության կողմնակից է, թող իշխանությունը հայտարարեր. ”Ռուսաստանը սմբակների տակ կդներ մեզ, թող իշխանությունները հայտարարեն, որ նման վտանգ կա”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ