Աղջկադ մանկապարտեզից կտանեն, կսպանեն … քրեական հեղինակությունն ու աղանդը /վիդեո/
՛՛Երեք օր առաջ հաշվի առնելով մեր ահազանգը կատարվել է ձերբակալություն: Քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Արթուրը, մականունը՝ ՛՛Չոփ՛՛ զբաղվել է աղանդավորական հողի վրա դրմարաշորթությամբ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գորիս ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ահաբեկել ու այդ ճանապարհով հազարավոր դոլարներ է շորթել ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդի նախկին հետևորդից, որը բնակվում է Լոս Անջելեսում.՛՛Սպառնացել է, որ մեքսիկ ընկերներ ունեմ, աղջկադ մանկապարտեզից կտանեն ու կսպանեն: Ու նույնիսկ երեխային տանելու փորձ է նկատել մայրը: Նա հենց ինքն է դիմել մեզ՛՛,-նշեց Հովհաննիսյանը:
՛՛Չոփ՛՛ մականունով հեղինակությունը նույնպես հարում է ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդին և նա ահաբեկել ու շանտաժի է ենթարկել աղանդից հեռացող բոլոր անդամներին:
Հանցանքը հիմնավորվել է: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդի ղեկավարները փորձել են հանդիպել իրեն՜ հաշտութան եզրեր գտնելՈՒ: Ըստ բանախոսի նախկինում նրանք սպառնացել են վնասել իր ընտանիքին:
Մանրամասները՝ Henaran.am -ի տեսանյութում: