21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ընդդեմ Փաշինյանի . Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Օգոստոսին սահմանային ՛՛վոյաժներից՛՛ և բուռն ֆոտոսեեսիաներից հետո սահմանն ու դրա խնդիրները տևական ժամանակ մոռացության մատնած խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները նորից մտահոգություն և սրտացավություն են ցուցաբերում, բայց միայն այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց իր հեղինակած «՛՛Սահմանապահ գյուղերի մասին՛՛ օրենքը՝ սահմանամերձ բնակավայրերին սոցիալական արտոնություն և հատուկ կարգավիճակ տալու մասին, դնել շրջանառության մեջ:

 Խորհրդարանի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում նախօրեին ՀՀԿ ու ԲՀԿ պատգամավորների համատեղ ուժերով մերժվել է պատգամավորի նախաձեռնությունը՝ համարելով, որ այն թերի է և լրացումների կարիք ունի, իսկ իրենք ավելի լավ առաջարկներ ունեն: Մինչդեռ խորհրդարանական 6 խմբակցությունները դեռ օգոստոսին հայտարարեցին միասնական օրենսդրական նախաձեռնության մտադրության մասին, ոգևորությունը հատկապես մեծ էր ոչ իշխանականների շրջանում, որոնք Հովիկ Աբրահամյանի հետ միևնույն ուղղաթիռով սահմանային այցն ու անցկացրած գիշերվա մասին շահարկումները փորձում էին այդօրինակ նախագծով արդարացնել:

 Անցել է ավելի քան մեկ ամիս, դեռ որևէ նախաձեռնություն չկա, կա ընդամենը ինֆորմացիա, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները առաջարկներն ուղարկել են կառավարություն, որտեղ պետք է քննարկեն և հավանություն տան:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ