30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանը չի բացառել, որ ռազմական աջակցություն կցուցաբերի “ԻՊ”-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային

Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դրական վերաբերմունքն է հայտնել այն կապակացությամբ, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել “Իսլամական պետություն” /ԻՊ/ կոչվով ահաբեկչական խմբավորման` Սիրիայի հենակետերին, գրում է Ermenihaber.amը:

“Ջիհան” լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե Թուրքիան ինչ ներդրում է պատրաստվում ունենալ ահաբեկիչների դեմ մղվող պայքարում, Էրդողանը հստակ պատասխան չի տվել` ասելով, որ կվերադառնա Թուրքիա, կառավարության հետ կխոհրդակցի, նոր պարզ կլինեն Անկարայի կատարելիք քայլերը: Իսկ այն հարցին, թե հնարավոր է Թուրքիան նաև ռազմական ներդրում ունենա, Էրդողանը արձագանքել է.

“Ընկերներ, մեր աջակցությունը ամեն տեսակ կարող է լինել, ռազմական, քաղաքական և այլ”:

Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել էր մաս կազմել վերոնշյալ միջազգային կոալիցային, որի նպատակը Սիրիան և Իրաքը ահաբեկած «ԻՊ»-ի գրոհայիններին վնասազերծելն է` պատճառաբանելով Մոսուլում «ԻՊ»-ի կողմից պատանդ պահվող Թուրքիայի 49 քաղաքացիների առկայությունը: Բայց վերջիններս արդեն ազատ են արձակվել:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրած ահնդիպումից հետո հայտարարել է, որ պատանդների ազատ արձակումից հետո արդեն Թուրքիան կկարողանա առաջավոր դիրքեր զբաղեցնել «ԻՊ»-ի դեմ մղվող պայքարում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ