18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու /կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ/ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան: 

Նշեմ նաև, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել, իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ, ինքնին սեփական իրավունքները սահմանազանցելուև ուղղված գործողություն է, քանի որ ՄԻՊ-ը իրեն վերապահում է գործառույթ, այն է` ցուցում է տալիս նախաքննության մարմնին և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, թե ինչպես պետք է որակել դեպքը, ինչպիսի քրեաիրավական նորմ պետք է կիրառել, այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չէ՝ այդպիսով խախտելով ՀՀ օրենսդրությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ և սպառիչ սահմանում է, թե որ մարմիններն են իրավասու անձի արարքին տալ որևէ քրեաիրավական գնահատական: Միաժամանակ, քննիչի կամ դատախազի որոշումները, գործողությունները կամ անգործությունը հանդիսանում են նաև դատական վերահսկողության առարկա, և միայն վերջինիս կողմից այդ որոշումը վերացնելու կամ անօրինական և անհիմն ճանաչվելու պայմաններում կարող է հիմք հանդիանալ պետական որևէ մարմնի (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանի) կողմից անօրինական կամ անհիմն որակվելու համար: Այս իմաստով, կարծում ենք անընդունելի է, որ Պաշտպանի կողմից փորձ է կատարվում նաև իրականացնել դատարանի գործառույթներ, քանի որ միայն դատական կարգով բողոքարկման դեպքում կարող է խոսք գնալ քննիչի կամ դատախազի այս կամ այն որոշման կամ գործողության ապօրինության կամ անհիմն լինելու մասին: Ի դեպ. տվյալ դեպքում քաղաքացին չի բողոքարկել համապատասխան որոշումները դատական կարգով, և այս պայմաններում ստանձնել դատարանի գործառույթ՝ անընդունելի է: Ընդորում, Պաշտպանը պետք է որ քաջատեղյակ լինի, որ ապօրինի կամ անհիմն քրեական գործ հարուցելը կամ անձին քրեական հետապնման ենթարկելը նույնպես մարդու իրավունքների կոպիտ ոտնհարում է:

Ինչ վերաբերում է տվյալ արարքն ՛՛Ինքնիրավչություն՛՛ որակելուն, ապա, իրավաբանական տարրական գիտելիքների տիրապետող և հոդվածի մեկնաբանություններին փոքր ինչ ծանոթ որևէ մասնագետի մոտ անգամ նման հարց չի ծագի,  քանի որ այդ մոտեցումը հակասում է անգամ դասագրքային ճշմարտությանը:

 

ՀՀ դատախազության աշխատակազմի

հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ