11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Show must go on

Երեկ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հանդիպումները և ի՞նչ կար վերջին հանդիպման ենթատեքստում: ՛՛Այսպիսի հանդիպումներ տեսել եմ արդեն հարյուրից ավել, դրանք կայանում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանի իր գոյությունը՛՛ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հիշեց հայտնի երգի բառերը՝ show must go on:

Ոչ մի լուրջ բան չի կարելի սպասել այս հանդիպումներից ՝ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումներ դեռևս կլինեն՝ օրինակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը.՛՛Կարծում եմ Օլանդի առաջարկը կաշխատի՝ վաղ թե ուշ կլինի Սարգսյան – Ալիև հանդիպումը Ֆրանսիայում: Եվ Այս ամենը ուղղված կլինի նույնպես Մինսկի խմբի պահպանման համար՛՛ – ասաց Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ