20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2014

Արթուր Աբրահամը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ. “Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը […]

Գագիկ Ծառուկյանի շեշտադրումները. Հայոց աշխարհ

Ներկայացնում ենք ”Հայոց աշխարհի” վերլուծականից հատվածներ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցում զուտ հոգեբանական տեսանկյունից առաջին հերթին հետաքրքիր է մի 3-4 անգամ, տարբեր առիթներով Գագիկ Ծառուկյանի արած այն շեշտադրումը, որ ինքը ոչ մի անձնական շահ չի հետապնդում: Կապ չունի. խոսքը Չինաստանում պետական ու գործարար շրջանակների հետ քննարկած խնդիրների մասին է, թե ներքաղաքական գործունեության:     Բայց […]

Նշանակումներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով`Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Արամ Թամազյանը: Մեկ այլ հրամանով` նա նշանակվել է Հատուկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:  Նախագահի հրամանով` Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից, նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Վահագն Հարությունյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության […]

Մուկուչյանը չի մերժել Փոստանջյանի խնդրանքը. Ժողովուրդ

”Ժողովուրդի” տեղեկություններով` օրերս ԿԸՀ է գնացել ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և անձամբ հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Պարզվում է` ”Ժառանգություն” խմբակցությունն ուշացրել է իր կողմից ներկայացվող անձանց ցուցակը, որոնք պետք է դիտորդ և հանձնաժողովի անդամ դառնան: Փոստանջյանը խնդրել է երկարաձգել ժամկետը, Տ. Մուկուչյանը չի մերժել Զ. Փոստանջյանի խնդրանքը: Առավել մանրամասն` թերթի […]

ԲԱՄՕ-ն արտագաղթում է, այլ երկրում բիզնես դնում. Ժողովուրդ

‘’Ժողովուրդը’’ գրում է. ‘’Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով […]

Հախինյանի ”ջրերը” Երվանդ Զախարյանի հետ ”մի առվով չեն գնացել”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ” ”Նաիրիտ” ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանը, որին սեպտեմբերի 8-ին անսպասելի ազատեցին աշխատանքից, այս օրերին դեռ պատրաստ չէ խոսել իր պաշտոնանկության մասին: Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ձեռնարկության խորհրդի նիստի որոշումը այդ ազատման վերաբերյալ Հախինյանի համար ևս անակնկալ է եղել: Նիստի ժամանակ ստանալով իր ազատման մասին լուրը՝ նա նույնիսկ մի քանի կտրուկ […]

Ս. Բալասանյանը հանգստի սենյակից փախել է զուգարան. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նոր պետ ունեցավ՝ Արտյուշա Մկրտչյան, որը գրադարանների բաժնի վարիչն էր և քաղաքապետ Բալասանյանի մարդն է համարվում: Այս միջին պաշտոնյայի նշանակումը թերևս աննկատ անցներ, եթե վերջակետ չդներ արդեն մոտ կես տարի ձգվող հակամարտությանը: Այն նախկին բաժնի պետի՝ Արտաշես Կարապետյանի, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, և […]

Մարտի 1-ի էպոսը չստացվեց. Ժամանակ

Մարտի 1-ը հայոց պատմության մեջ մտավ որպես ժողովրդի միակամության, վերելքի, հերոսական պայքարի, այնուհետև՝ բիրտ ուժի կիրառման, սպանությունների, բանտարկությունների, բռնությունների, դավաճանությունների ամբողջություն: Մարտի 1-ը մի էպիկական շրջան էր, որի վերաբերյալ տրվել են հստակ քաղաքական գնահատականներ, քաղաքական առումով բացահայտվել են նրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, վերհանվել Հայաստանի 3 նախագահների դերն այդ շրջանում, ներկայացվել է ընտրությունների նշանակությունը մարտի 1-ի […]

Ս. Սարգսյանը պաշտոն զբաղեցնելու խնդիր չունի. Է. Շարմազանով. Ժամանակ

Ներկայացնում ենք ”Ժամանակ” թերթի հարցազրույցից մի հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – Պարոն Շարմազանով, իշխանություններն ինչո՞ւ են նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: – Նախ ասեմ, որ նախաձեռնողը ՀՀ նախագահն է: Եվ հաշվի է առնվել Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի կարծիքը, որ միշտ խոսել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով այդ հանգամանքը և հասարակական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի