28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ս. Բալասանյանը հանգստի սենյակից փախել է զուգարան. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նոր պետ ունեցավ՝ Արտյուշա Մկրտչյան, որը գրադարանների բաժնի վարիչն էր և քաղաքապետ Բալասանյանի մարդն է համարվում: Այս միջին պաշտոնյայի նշանակումը թերևս աննկատ անցներ, եթե վերջակետ չդներ արդեն մոտ կես տարի ձգվող հակամարտությանը: Այն նախկին բաժնի պետի՝ Արտաշես Կարապետյանի, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, և քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև էր:

Մշակույթի բաժնի պետին մեկուսացրել էին աշխատանքից, որևէ հանձնարարություն չէին տալիս, ղեկավարությունը նրա հետ չէր շփվում: Սա քաղծառայողներին հոգեբանորեն ճնշելու, նրանց աշխատանքից ազատման դիմում գրել տալու ընդունված ձև է: Վերջապես Արտաշես Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին, և նա գրեց Բալասանյանի երազած դիմումը: ”Ամեն ինչը չափ ու սահման ունի,- մեր հարցին, թե ինչպես համոզեցին դիմում գրել, պատասխանեց Կարապետյանը,- հեռանալուց առաջ, դիմումս ձեռքս՝ ասեցի մտնեմ նրա մոտ, վերջապես հասկանամ, թե որն է իմ ազատման պատճառը, բայց քարտուղարուհին ասաց, որ նա հանգստի սենյակում է: Ասեցի՝ հանգստի սենյակ կմտնեմ, ասեց՝ հիմա էլ հանգստի սենյակից ուրիշ սենյակ է մտել”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ