20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2014

”Ո՞նց եմ հետ վերադարձնում 35000-ը”. կրկին ԴԱՀԿ-ը սխալվել է

Բոլորովին անսպասելի տեղից գտա ԳԱԻ-ի 30000-անոց տուգանք, որը վճարել էի հեռավոր 2012թ.: Բայց մի քանի ամիս առաջ ԴԱՀԿում ինձ ստիպեցին մուծել 35000դ (դե 5000 իրանց մատուցած անզուգական ծառայությունն ա), ասեցին իբր չես մուծել 2012-ին: Հիմա գտա էդ տուգանքը, իրա Տերմինալով վճարած չեկով, ունեմ նաև չեկ որ ԴԱՀԿ-ին էլ եմ մուծել: Ո՞նց եմ հետ վերադարձնում 35000-ը

Ձկնորսը 40 տարվա գերությունից հետո տուն է վերադարձել

Հարավային Կորեայից ձկնորս Չոն Ուկ Պխեն, ով տարիներ առաջ գերի էր ընկել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությանը, փախել է եւ վերադարձել տուն: Այժմ 69-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավ-կորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո տղամարդը կգնա տուն` ընտանիքի մոտ, փոխանցում է Газета.Ru-ն: Փախած գերին մեկն է այն 25 ձկնորսներից, ովքեր երկու նավակով դուրս էին եկել դեղին ծով 1972 թվականի […]

Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն. Աշոտյանը` Ջուլֆալակյանին

Շատ ուրախ և հպարտ եմ Արսենի հաղթանակով: Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն:  Facebook-յան հանրագրում այսպես է ԿԳՆ Արմեն Աշոտյանը շնորհավորել Արսեն Ջուլֆալակյանին, ով  երեկ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արժաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց բելառուս իր գործընկերոջը

 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական […]

Կինը ողջ է մնացել` 13-րդ հարկից ցած ընկնելուց հետո /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում 31-ամյա կինը ցած է նետվել շենքի 13-րդ հարկից եւ ողջ է մնացել: Կինն ընկել է ներքեւում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրա: Հատկանշականն այն է, որ կինը ընկնելուց հետո գիտակությունը չի կորցրել, կարողացել է պատասխանել հարցերին:  Ականատեսը, ով շտապօգնություն է կանչել, պատմել է. “Ես հարցրի նրան` Դուք ինքներդ եք ընկել, թե ինչ-որ մեկը “օգնել […]

”Հեղափոխությունն ավելի թանկ արժի”

Քաղաքական ուժերից դժգոհող ու հիասթափված հայեր, գիտեք, չէ՞, քաղաքական պայքարը ծախսատար գործ է: ՀԱՐՑ. Վերջին անգամ երբ ե՞ք քաղաքական ծախս կամ ներդրում կատարել` անդամավճար, նվիրատվություն և այլն: Իսկ երբևիցե ընտրել ե՞ք ձեր առաջնորդներին, անցյալի ու ներկա քաղաքական դեմքերից դժգոհող ու հիասթափված հայեր: Եթե ձեռքներդ գրպաններդ չեք տարել, եթե երբևէ չեք ընտրել ձեր պայքարի առաջնորդներին, այդ դեպքում […]

“Էմո” շարժման հետևորդները պարտադիր պիտի դիմեն ինքնասպանության. նոր մանրամասներ /վիդեո/

՛՛Էմո՛՛ բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Իրենց էմո են կոչում 12-18 տարեկան պատանիները, ովքեր կրում են սեւ ու վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սեւ են ներկում եւ լսում են առավելապես ռոքի էմո տեսակի երաժշտություն: Հոգեբանների դիտարկմամբ` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ, չափազանց ծայրահեղական են, դրսեւորում […]

Ավտովթար Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուծներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են ”Միցուբիշի” մակնիշի LUK-715  և “Նիսսան” մակնիշի 099LS61 պետհամարանիշներով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով ”Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Ֆ.-ը (ծնվ. […]

Վարդան Պետրոսյանի գործով շատ մի կարևոր փաստ

”Վարդան Պետրոսյանի գործով շատ մի կարևոր փաստ”,-Facebook-յան իր էջում գրել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդաարյանն ու հավելել. Փորձագետի հարցաքննության ժամանակ, վերջինս հայտնեց, որ չի կարող ասել, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենայի հեռավար լամպն անվնաս վիճակում հայտնվել է կոտրված լուսարձակի վրա: Նման բան կարող է լինել, միայն եթե ինչ-որ անձ մինչև փորձագետների զննումը ավտոմեքենայի հանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի