07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կինը ողջ է մնացել` 13-րդ հարկից ցած ընկնելուց հետո /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում 31-ամյա կինը ցած է նետվել շենքի 13-րդ հարկից եւ ողջ է մնացել: Կինն ընկել է ներքեւում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրա: Հատկանշականն այն է, որ կինը ընկնելուց հետո գիտակությունը չի կորցրել, կարողացել է պատասխանել հարցերին: 

Ականատեսը, ով շտապօգնություն է կանչել, պատմել է. “Ես հարցրի նրան` Դուք ինքներդ եք ընկել, թե ինչ-որ մեկը “օգնել է” ձեզ: Նա պատասխանեց, որ ինքն է ընկել, ինչպես ես հասկացա, դժբախտ սիրո պատճառով”: 

Բժիշկները նշել են, որ կինը մի քանի կոտրվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում: Պարզվել է նաեւ, որ ընկնելու պահին նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ