03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.

“Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը եւ համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլեւս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է եւ իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ:
Հարգանքներով` Արթուր Աբրահամ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ