03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանի շեշտադրումները. Հայոց աշխարհ

Ներկայացնում ենք ”Հայոց աշխարհի” վերլուծականից հատվածներ.

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցում զուտ հոգեբանական տեսանկյունից առաջին հերթին հետաքրքիր է մի 3-4 անգամ, տարբեր առիթներով Գագիկ Ծառուկյանի արած այն շեշտադրումը, որ ինքը ոչ մի անձնական շահ չի հետապնդում: Կապ չունի. խոսքը Չինաստանում պետական ու գործարար շրջանակների հետ քննարկած խնդիրների մասին է, թե ներքաղաքական գործունեության: 

   Բայց երբ չափից շատ են կրկնում նույն բանը, արտասանում որպես հմայախոսություն, կուրծք ծեծում՝ ”ինձ ոչինչ պետք չէ” եւ այլն, ապա մի տեսակ արդեն սկսում ես կասկածել, թե դա իրոք այդպես է: Երբ շարունակ պնդում են, թե՝ ոչինչ չեն ուզում, ապա կարելի է ենթադրել, որ պնդողն ուզում է ամեն ինչ կամ ամբողջը:
   Ներքաղաքական զարգացումների առումով Գ.Ծառուկյանի հարցազրույցը, առաջին հերթին, հետաքրքիր է ”քառյակի” հեռանկարի, ապա՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի առումներով: 
   Նախ, ”քառյակի” մասին: Հարցին՝ քառյակի հեռանկարի առումով լավատե՞ս է, թե՞ ոչ այնքան, ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը կարծես մի տեսակ սառն է պատասխանում, իմիջիայլոց. ”Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու: Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով”:
   Այլ կերպ ասած. կլինի՞՝ լավ, չի՞ լինի՝ էլի լավ: Մյուս կողմից, նման պատասխանը կարող է ընկալվել որպես տեսանելի հեռանկարում ”քառյակի” հնարավոր տարանջատման վատ քողարկված ակնարկ: 
   Հատականշական է, որ Գ.Ծառուկյանը շարունակության մեջ ընդգծում է. ”Որքան էլ ես կարեւորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարեւորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, եւ որը է՛լ ավելի է ուժեղացնելու ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը”:

   Ինքնին հասկանալի է, որ որեւէ ուժի ղեկավարի համար առաջին տեղում իր կազմակերպությունն է: Բայց նույնքան բնականաբար էլ ասվածը կարելի է մեկնաբանել որպես պարզ ակնարկ այն բանի, որ բացառապես անանձնական շահեր ունեցող Գ.Ծառուկյանի ԲՀԿ-ն միառժամանակ կգնա ”քառյակի” հետ, բայց հետո, ընտրություններին ավելի մոտ կամ ”իքս” պահից սկսած, կաշխատի բացառապես իր համար:

 
   Հետաքրքիր է, եթե Հայաստանում ներդրումային ու տնտեսական դաշտն այդքան ահավոր են, այդ ինչպե՞ս ու ինչո՞վ է Հայաստանում մեծահարուստ դարձել Գ.Ծառուկյանը, որ ինչպես ինքն է ընդգծում, բացառապես ազնիվ մոտեցումների, արդար մրցակցության ու էլի մի շարք լավ բաների կողմնակից է:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ