27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարտի 1-ի էպոսը չստացվեց. Ժամանակ

Մարտի 1-ը հայոց պատմության մեջ մտավ որպես ժողովրդի միակամության, վերելքի, հերոսական պայքարի, այնուհետև՝ բիրտ ուժի կիրառման, սպանությունների, բանտարկությունների, բռնությունների, դավաճանությունների ամբողջություն:

Մարտի 1-ը մի էպիկական շրջան էր, որի վերաբերյալ տրվել են հստակ քաղաքական գնահատականներ, քաղաքական առումով բացահայտվել են նրա կազմակերպիչներն ու պատասխանատուները, վերհանվել Հայաստանի 3 նախագահների դերն այդ շրջանում, ներկայացվել է ընտրությունների նշանակությունը մարտի 1-ի վերելքի և պարտության մեջ, բազմաթիվ փաստեր են շրջանառվել՝ ինչպես ՀՀ Ազգային բանակի անօրինական գործողությունների, այնպես էլ օլիգարխների մասնավոր բանակների դերակատարության վերաբերյալ: Տրվել են բազմաթիվ կեղծ ու շինծու իրավական գնահատականներ ՀՀ դատարանների կողմից, այնուհետև փորձ է արվել վերականգնել իրական իրավական պատկերը Եվրադատարանի միջոցով:

Բայց կա մի կարևոր բացթողում՝ մինչ այժմ հանրության քննարկմանը չի ներկայացվել Մարտի 1-ի իրադարձությունների հստակ ժամանակագրությունը, որտեղ կնշվեին ամեն կողմի, յուրաքանչյուր գործող անձի, յուրաքանչյուր քաղաքական գործչի գործողությունները, ինչը հնարավորություն կտար առավել հստակեցնել այդ հերոսապատման ժամանակ քաղաքականության, դավաճանների ու զոհերի նշանակությունը:

Սակայն ամենացավալի իրողությունն այն էր, որ Մարտի 1-ը չծնեց իր հերոսին: 

Զարմանալի է, որ Մարտի 1-ի զոհերը չմարտիրոսացան: 

Երևի հիմնական պատճառը քաղաքական պրագմատիզմն է: Ազգի առաջնորդները՝ քաղաքական գործիչները, կարիք ունեն կոնկրետությունների՝ պատգամավորի մանդատի, կանխիկի, քվոտաների, իսկ տեսլականը, vision-ը, ”ո՞ւր ենք գնում”-ը դառնում են վերացական ու անիմաստ կատեգորիաներ: Նրանք ցանկանում էին, որ Մարտի 1-ը ավարտվի-գնա արդեն մարտի 2-ին, որպեսզի վերադառնան քաղաքական կապիտալ դիզելու առօրյային:

Այս պարագաներում էպոսն ու հերոսը միայն կխանգարեն նման քաղաքական նպատակներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ