20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2014

Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել. 25 ամյա Հովսեփի հույսը/վիդեո/

25 ամյա Հովսեփը չի ցանկանում կորցնել հույսը: Երիտասարդը, որը ընդամենը մեկ տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով  գամվեց հենակներին հավատում է, որ մի օր՝ առաջվանը կդառնա: Ձեռքերի ու ոտքերի ոսկորները ամրացված են հատուկ մեխերով և արդեն ժամանակն է , որ հեռացվեն Հովսեփի մարմնից, սակայն սոցիալապես անապահով ու բազմաթիվ պարտքերի մեջ հայտնված ընտանիքը հնարավորություն չունի վիրահատական ծախսերը […]

Երեւանում նամազ անել ցանկացող թուրքերը պաշտոնապես դիմել են Թեհրանում եւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին

Իգդիրում գործող այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում /ASIMDER/ կազմակերպությունը Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու  համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ գրավոր դիմումը փոստով և ֆաքսով ուղարկվել է համապատասխան դեսպանատներին:  Գյուլբեյը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի […]

՛՛Երբեք նախագահները չեն ասի՝ ինչ լավ է՝ Հայաստանը եկավ՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ողջունում է Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, միաժամանակ կոչ է անում չգերագնահատել դրա դերը: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսում: Իսկանդարյանի խոսքով՝ այս քայլը քաղաքական նշանակություն ևս ունի, սակայն եթե բոլոր նահանգներն էլ ընդունեն ԼՂՀ-ի անկախություն, բան չի փոխվի:  Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Իսկանդարյանն ասաց, որ Մաքսային միության […]

՛՛Թող Նազարբաևը դուրս գա ԵՏՄ-ից, տեսնենք՝ ինչ է դա տալու Ղազախստանին՛՛

Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է , որ Արցախը չճանաչված իր կարգավիճակով պաշտպանված կլինի, եթե Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին:  ՛՛Այն միությունը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԵՏՄ լինի, թե ՄՄ, մեկ է, բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանն ունի հատուկ […]

Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Ինչպես նշվել է գործարար Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանի Ֆեյսբուքի էջում, հայազգի գործարարին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Հիշեցնենք, Լեւոն Հայրապետյանի դեմ հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ /յուրացում եւ վատնում/ եւ 174-րդ /փողերի լվացում/ հոդվածների հատկանիշներով: 

Արցախը նշում է անկախության տոնը.երկու նախագահները հարգեցին զոհերի հիշատակը/լրացված, ֆոտո, վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ցնծում է: Արցախի անկախության օրը հպարտություն ու հաղթանակի բերկրանք բերեց ողջ հայությանը: Տոնի առիթով Արցախում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերածննդի հրապարակից հանդիսավոր նախագահը պաշոտնատար անձանց, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի, զինվորականների, հյուրերի եւ արցախցիների հետ քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի […]

Ֆալկաոն տեղափոխվել է “Մանչեսթեր Յունայթեդ”

Կոլումբացի հայտնի ֆուտբոլիստ, “Մոնակոյի” հաձակվող Ռադամել Ֆալկաոն պաշտոնապես տեղափոխվել է “Մանչեսթեր Յունայթեդ”: Ֆուտբոլիստն անգլիական ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` մեկ տարի պայմանագրով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Հայտնի է դարձել նաեւ, որ Ֆալկաոն “Մանչեսթերի” կազմում շաբաթական կվաստակի 346 հազար ֆունտ ստերլինգ:

Ինչու Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը

 ՛՛Սեպտեմբերի 2-ը բոլորիս համար շատ կարևոր օր է, և այն խնդիրը, որ այն ժամանակ է դրվել, լուծված է դե ֆակտո, դե յուրե գործընթացը Հայաստանն ու դիվանագիտական պետական միտքն ու մարմինները չկարողացան բերել, այնպես անել, որ դե յուրե ճանաչումը տեղի ունենա վերին աստիճանի արագ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ-ի անկախության մասին, ասաց Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի […]

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. Ոստիկանություն

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում: Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի