Աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանը չափազանց փափուկ անձնավորություն է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Չնայած FIDE-ի երեկ հրապարակած պրոֆեսիոնալ շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը, մասնագետների կանխատեսմամբ մեծ է հավանականությունը, որ հոկտեմբերի 1-ի ռեյտինգում Արոնյանն արդեն կլինի երրորդը: Հայ շախմատիստը համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 2012-ի հունվարից, բայց 2013 թվականի ընթացքում երկու անգամ հունվար-մարտին և հոկտեմբերին զիջել է դիրքերը: […]