11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանը չափազանց փափուկ անձնավորություն է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

“Չնայած FIDE-ի երեկ հրապարակած պրոֆեսիոնալ շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը, մասնագետների կանխատեսմամբ մեծ է հավանականությունը, որ հոկտեմբերի 1-ի ռեյտինգում Արոնյանն արդեն կլինի երրորդը: Հայ շախմատիստը համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 2012-ի հունվարից, բայց 2013 թվականի ընթացքում երկու անգամ հունվար-մարտին և հոկտեմբերին զիջել է դիրքերը: 2010 թվականի նոյեմբերին Արոնյանը հաղթահարեց 2800 վարկանիշային շեմը, որը մինչ նա և ըստ էության նաև նրանից հետո հաղթահարել էին միայն այնպիսի շախմատիստներ, ովքեր հռչակվել էին աշխարհի չեմպիոն:

Երկար տարիներ, ահա, Արոնյանը շախմատի չեմպիոնի իրական հավակնորդ է, բայց ամեն անգամ նա չի կարողանում նվաճել այդ կոչումը: Շատ մասնագետներ, ովքեր Արոնյանին համարում են շախմատային վիրտուոզ, կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար նրան չի հերիքում ոչ թե շախմատային, այլ մարդկային ագրեսիվությունը: Շատերը կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանը չափազանց փափուկ անձնավորություն է”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ