04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Կրակե օղակը” Շուշիի ամրոցում. բացառիկ կադրեր /ֆոտո, վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի պրեմիերայով մեկնարկեց Արցախի անկախության տոնակատարությունը: Արցախյան պրեմիերան նվիրված էր նաեւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85 ամյակին:

Օպերան բեմադրվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Մարիա Սահակյանը:

“Հպարտ եմ, որ տարին մեկ անգամ Շուշիում հավաքվում են տարբեր ճաշակների եւ հայացքների տեր մարդիկ, եւ բոլորն իրար հետ համերաշխ նստած վայելում են երաժշտությունը: Այ, եթե քաղաքականության մեջ էլ նրանք այդպես բարեկիրթ լինեին, նրանք խնդիր չէին ունենա ներքին ճակատում, քանի որ քաղաքականությունը պետք է ինտելիգենտ լինի”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռիտա Սարգսյանը: Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերի 1–ին Շուշիի ռեալական դպրոցի հրապարակում բեմադրվեց Անդրեյ Բաբաեւի “Արծվաբերդ” օպերան:

Ավետ Տերտերյանը “Կրակե օղակ”-ը գրել է 1967թ-ին, որը նույն տարին բեմադրվել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: “Սա իրավիճակների օպերա է՝ պատերազմի, խաղաղության, սիրո”,-իր ստեղծագործության մասին ասել է Ավետ Տերտերյանը: Օպերայի հենքում Բորիս Լավրենյովի “41-րդը” պատմվածքի իրադարձություններն են: Օպերայում մի քանի գործող անձ կա՝ Աղջիկը, Սպան, Երգչախումբը եւ Ասմունքողը: Օպերան սկսվում է Չարենցի բանաստեղծությամբ: Չորս կողմը կռիվ է, կրակե օղակում այս ու այն կողմ են նետվում վիրավոր, տանջված մարդիկ: Ողջ մնացած մարդկանց շարքը նոսրանում է, վերջում երկուսն են մնում՝ երիտասարդ աղջիկ եւ մի վիրավոր սպա: Երկու թշնամի իրար դեմ, եւ աղջիկը հրացանով կրակում ուշագնաց է անում տղային:Սպան դառնում է աղջկա գերին:Աշխարհը նրանց համար հետզհետե դառնում է մի հեքիաթ՝ բարու, սիրո եւ հույսի մասին:

-Բարի եղիր, դեն նետիր ատելությունդ,-ասում է սպան

-Ծագիր արեւ, լուսավորի իմ բզկտված երկիրը,-երգում է աղջիկը:

Սակայն կրկին հայտնվում է հրացանն ու ավարտվում է հեքիաթը: Սպան ճանաչելով ըկերներին վազում է նրանց մոտ: Աղջիկը փորձում է հետ պահել նրան, սակայնսպան վազում է: Թնդում է կրակոցի ձայնը  եւ սպան անկենդան փռվում է:

Henaran.am-ը ներկայացնում է հատվածներ “Կրակե օղակ” օպերայից:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ