՛՛Հասկանալի է, թե ինչու երկրորդ նախագահի մոտ կա վերադառնալու ցանկություն՛՛ /վիդեո/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում տված խորհուրդները ընդունելի կլինեին, եթե ժամանակին ինքը դրանց հետևած լիներ: ՛՛Մեր պետական պաշտոնյաները, չկարողանալով ժամանակին այդ խորհուրդներն իրականացնել իրենց վրա, գտնում են, որ այս ժամանակվա գործիչներն ավելի ունակ են այդ խորհուդրներն իրականացնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը: […]