11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բնապահպանության նախարարը ընդունել է ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական  համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/  Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական  համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար և բարձր գնահատելով  ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության մշտական աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ՝ Արամայիս Գրիգորյանն իր հերթին ևս հետագա ակտիվ համագործակցության հույս և պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ  ծրագրային  հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ