29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ե՞րբ կլուծվի քաղաքապետարանի առաջադրած հանելուկը. Անահիտ Բախշյան

Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ  իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է “Առա-Ռոս” ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները  դեռևս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին:

Տարածքը բռնագրաված  ՍՊԸ-ն պատկանում է ոմն Ռուբեն Կոստանյանին, մականունը` Բոգո: Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի 26.11.2007թ. N 5074-Ա որոշմամբ այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, որի վերաբերյալ առկա է համապատասխան գոտիավորման քարտեզ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի կողմից  22.09.2013  թվականի N 19/Կ-3766  ստորագրված գրությամբ, Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներին   տեղեկացվել է, որ առանց համապատասխան թույլտվության կառուցված քարե պարիսպը  Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում քանդվել է: Այնինչ, սույն թվականի սեպտեմբերի 1-ին Իսակով պողոտայի 4/2 շենքի 46 հասցեի բնակիչ Սասուն Սարիբեկյանը հայտնում է այն մասին, որ պատը դեռ չի քանդվել:

Քաղաքացին կից ներկայացրել է նկարները, որոնք փաստում են, որ անօրինական պատը շարունակում է կանգուն մնալ, իսկ պարոն Ասատրյանը յուրաքանչյուր գործակարգավարականի ժամանակ զեկուցում է ապօրինի շինությունների քանդման մասին:

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս կարող էր պարոն Ասատրյանը քաղաքացուն պատասխանել անօրինական պատի քանդված լինելու մասին, երբ այն դեռևս կանգուն է և ե՞րբ եք իսկապես  միջոցներ ձեռնարկելու  այդ անօրինական պատը   քանդելու համար:

Կից ներկայացնում եմ այն նկարները, որոնք փաստում են պատի գոյությունը:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու “Բարև Երևան”

խմբակցության անդամ          

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ