07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Հասկանալի է, թե ինչու երկրորդ նախագահի մոտ կա վերադառնալու ցանկություն՛՛ /վիդեո/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում տված խորհուրդները ընդունելի կլինեին, եթե ժամանակին ինքը դրանց հետևած լիներ:  ՛՛Մեր պետական պաշտոնյաները, չկարողանալով ժամանակին այդ խորհուրդներն իրականացնել իրենց վրա, գտնում են, որ այս ժամանակվա գործիչներն ավելի ունակ են այդ խորհուդրներն իրականացնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը: Նշենք, որ երկրորդ նախագահը նշել էր, որ պետք է նեղ անձնական շահերը մոռանալ հանուն հայրենիքի շահերի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ նախկին նախագահը իր ղեկավարման տարիներին լավ հնարավորություն է ունեցել իր խորհուրդներին հետևելու, սակայն հետևել է նեղ խմբակային շահերին:

Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վերադարձին, մասնավորապես մտքին, թե հանգամանքներից է կախված նրա վերադարձը քաղաքականություն, ապա մեր զրուցակիցը շեշտեց, որ հանգամանքները ստեղծվում են մարդկանց կողմից: ՛՛Դա նշանակում է, որ երկրորդ նախագահը կցանկանա սստեղծել այնպիսի հանգամանքներ, որ նպաստավոր կլինեն իր վերադարձի համար:

Պարզ երևում է, որ կա այդ ցանկությունը, մարմաջը, և հասկանալի է ինչու, որովհետև 60 տարեկան տղամարդու համար դուրս գալ բոլորովին քաղաքականությունից, երբ ամենապայծառ պահին առաջնային դիրքերում է եղել, այդքան էլ հեշտ չէ՛՛,-ասաց նա:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ