04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուսաստանի հիմնի ժամանակ չկանգնելու համար լողափին կնոջ վրա քար են նետել

Անապայի լողափին ռուս կնոջ վրա քար են նետել նրա համար, որ նա չի կանգնել Ռուսաստանի հիմնի ժամանակ, տեղեկացնում է Эхо Москвы-ն: 

Տուժածը` Սվետլանան, ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ հանգստի եկած հենց առաջին օրը լողափին պառկած է եղել, երբ տեղի բարի աշխատակիցը Ռուսաստանի հիմնն է միացրել ու հանգստացողներին կոչ արել ոտքի կանգնել: Ընդ որում, նա հայտարարել է, որ նա, ով չկանգնի, քարով հարված կստանա: Սվետլանան պատմել է, որ հանգստացողների մեծ մասը տեղից վեր չի կացել, իսկ անձամբ ինքը վեր չի կացել, քանի որ ուղեւորությունից շատ հոգնած է եղել:

Արդյունքում, Սվետլանայի պատմելով, 50-ին մոտ մի տղամարդ քար է նետել նրա վրա եւ փախել: Կինը վնասվածքներ չի ստացել եւ իրավապահ մարմիններին էլ չի դիմել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ