” Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ”. Ժողովուրդ
_1409632294.jpg)
“Ժողովուրդ” թերթը գրում է.
“2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված “Ուոթերմասթեր կլասիկ III” տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին, այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ “իրենց բաժին” Սեւանը մաքրելու համար:
Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ “Ժողովուրդ”-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: “Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել”,– արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: