07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը

 ՛՛Սեպտեմբերի 2-ը բոլորիս համար շատ կարևոր օր է, և այն խնդիրը, որ այն ժամանակ է դրվել, լուծված է դե ֆակտո, դե յուրե գործընթացը Հայաստանն ու դիվանագիտական պետական միտքն ու մարմինները չկարողացան բերել, այնպես անել, որ դե յուրե ճանաչումը տեղի ունենա վերին աստիճանի արագ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ-ի անկախության մասին, ասաց Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ ճանաչումը բավական արագ կարող էր լինել 1992-ին կամ 1994-ի մայիսին, և բանախոսը ցավում է, որ այդ գործընթացներն այդպես էլ տեղի չունեցան:

Հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, Ալավերդյանը պատասխանեց, որ երկրորդ նախագան ասում էր, որ եթե տեսնենք՝ Մինսկի խմբի գործընթացը չի շարժվում ու փակուղու առջև ենք հայտնվում, այդ ժամանակ կճանաչենք: ՛՛Գործող նախագահն էլ ասում է, որ եթե Ադրբեջանն սկսի պատերազմ, կճանաչենք: Մեր դիվանագիտական միտքն ու մարմինները չեն կարողացել աշխատել այնպես, որ գոնե Ղարաբաղի ու նրա շուրջ կոնֆլիկտը չանվանվեր հայ-ադրբեջանական կոնֆլիկտ՛՛:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը համաձայն է, որ 90-ականներին ԼՂՀ-ի անկախության ճանաչման ավելի շատ հնարավորություններ ոկային, բայց կա ընդունված տեսակետ իշխանությունների կողմից, որ առանց ԼՂՀ-ի անկախության կարծիքը հաշվի առնելու որևէ նման որոշում հնարավոր չէ իրականացնել: ՛՛Այդ ուղղությամբ առաջընթաց կա միջազգային արենայում: ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արդեն ճանաչել են անկախությունը, սակայն ՀՀ-ի հետ կապված կան որոշակի դժվարություններ:  ճանաչումը ժամանակի ընթացքում կլինի, իհարկե Ղարաբաղը դրանից շատ է տուժում, բայց այսօր ամենաչնչին հանգամանքն էլ պետք է օգտագործել՛՛,-նկատեց նա:

Ալավերդյանի խոսքով՝ Եթե Ադրբեջանն ունենար մեր փաստարկների տասը տոկոսը, Հայաստանն ամեն տեղ զրկված կլիներ ձայնի իրավունքից:

Հարցին, թե կարելի է Կալիֆորնիայի սենատի անկախության ճանաչումը հաշվի առնելով պնդել, որ կշարունակվի ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործընթացը, Ալավերդյանը պատասխանեց, որ նահանգները իրենց այս քայլով դիմում են իրենց կենտրոնական իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել: ՛՛ԼՂՀ-ն ավելի ակտիվ պետք է ընդգրկվի ամենատարբեր միջազգայհին ծրագրերի ու պրոյեկտների մեջ, չպիտի լինի մի պրոյեկտ՝ տարածքների, մարդու իարովւքնների հետ կապված, որտեղ ԼՂՀ-ի ներկայացուցիչները չլինեն՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ