16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել. 25 ամյա Հովսեփի հույսը/վիդեո/

25 ամյա Հովսեփը չի ցանկանում կորցնել հույսը: Երիտասարդը, որը ընդամենը մեկ տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով  գամվեց հենակներին հավատում է, որ մի օր՝ առաջվանը կդառնա: Ձեռքերի ու ոտքերի ոսկորները ամրացված են հատուկ մեխերով և արդեն ժամանակն է , որ հեռացվեն Հովսեփի մարմնից, սակայն սոցիալապես անապահով ու բազմաթիվ պարտքերի մեջ հայտնված ընտանիքը հնարավորություն չունի վիրահատական ծախսերը հոգալ:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչը հույսը կապել է Աստծո և մարդկանց բարեգթության հետ:

Նա ցանկանում է դիմել նաև պետական պաշտոնյաներին, հնարավորինս իրեն օգնելու և անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Նշենք նաև, որ Հովսեփի հայրը նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի ու չի կարողանում աշխատել:

Հովսեփը ցանկանում է բարձրանալ դիրքեր, լինել զինվորների կողքին, բայց չի կարող.”Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել, բայց սիրտս պայթումա չէ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց Հովսեփը:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ