07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Երբեք նախագահները չեն ասի՝ ինչ լավ է՝ Հայաստանը եկավ՛՛

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ողջունում է Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, միաժամանակ կոչ է անում չգերագնահատել դրա դերը: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսում: Իսկանդարյանի խոսքով՝ այս քայլը քաղաքական նշանակություն ևս ունի, սակայն եթե բոլոր նահանգներն էլ ընդունեն ԼՂՀ-ի անկախություն, բան չի փոխվի: 

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Իսկանդարյանն ասաց, որ Մաքսային միության ստեղծման նշանակետն ի սկզբանե եղել է Ուկրաինան: ՛՛ԵՏՄ-ում կա իրենց սեփական տրամաբանությունը, երբեք նախագահները չեն ասի՝ վայ ինչ լավ է՝ Հայաստանը եկավ, ոչ, Հայաստանը այն պատճառներից մեկն է, որ այս միությունում պետք է կոնֆլիկտ լինի՛՛,-ասաց նա՝ շեշտելով, որ ԵՄ-ում էլ է նույնը՝ Ուկրաինայի հետ կապված երկրները միմյանց հետ կոնֆլիկտներ ունեն: Քաղաքագետը նաև չի կարծում, որ եթե նույնիսկ հոկտեմբերին 10-ին կամ ավելի ուշ Հայաստանը միանա այս միությանը, այն տնտեսական լուրջ անդրադարձ կունենա: 

Ինչ վերաբերում է Ուկրաինայում առկա ճգնաժամին, ապա Իսկանդարյանն ասաց, որ Մինսկում կայացած հանդիպումը ոչնչի չբերեց: ՛՛Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, ես չեմ կարծում, որ մոտակա օրերին կարող են համաձայնության գալ, կոնֆլիկտը կզարգանա, այն դադարեցնելու փորձեր են արվում, բայց չեմ կարծում, որ մոտ ապագայում այն կլուծվի՛՛,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ