15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

՛՛Թող Նազարբաևը դուրս գա ԵՏՄ-ից, տեսնենք՝ ինչ է դա տալու Ղազախստանին՛՛

Ընդդեմ իրավական կամայականության հ/կ-ի նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է , որ Արցախը չճանաչված իր կարգավիճակով պաշտպանված կլինի, եթե Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին:  ՛՛Այն միությունը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԵՏՄ լինի, թե ՄՄ, մեկ է, բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանն ունի հատուկ հարաբերություններ ԼՂՀ-ի հետ՝ որպես իր կողմից ճանաչված պետության հետ՛՛,-այսօր ասուլիսում ասաց Ալավերդյանը: Ըստ նրա՝ միությունը պետք է մտածեն նաև այս խնդրի վերաբերյալ: ՛՛Սա թող խնդիր լինի այն միությունների համար, որոնք մեզ սպասում են այնտեղ: Մեր ներկայությունը պետք է նախևառաջ Ռուսաստանին, ոչ պակաս Բելառուսին, անգամ, Նազարբաևը, որ սպառնում է, որ դուրս կգա, թող դուրս գա, տեսնենք՝ դա ինչ է տալու Ղազախստանին՛՛,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է մաքսակետ տեղադրելուն, ապա Ալավերդյանը նշեց, որ այդպիսի մաքսակետեր եղել են նաև առանց միությունների նախկինում, և այն ժամանակ խոչընդոտ չի տեսել դրա համար: ՛՛Հայաստանը պիտի ասի, որ իր տնտեսական կապերը պիտի խոչընդոտ չլինեն, այլ Արցախը պիտի շահը, ինչպես նաև ՀՀ-ը՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ