09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Նողկալի է Ղարաբաղի հարցի շահարկումը՝ քաղաքական մանր շահերը սպասարկելու համար.Շարմազանովը Տեր-Պետրոսյանին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: “Նախ ես չեմ ուզում կանգ առնել  սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանվածությանը վերաբերյալ նրա մարազմիկ մտքերին: Համապատասխան պատկան մարմինները, դեռ կարծում եմ կանդրադառնան”,-ասաց Է. Շարմազանովը: Սակայն ԱԺ փոխնախագահը անընդունելի է համարում, որ Ղարաբաղի բանակցային գործընթացներին անդրադառնում է […]

”Չկա այլ ուղի հաղթանակից բացի”.Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտի մասին: ”Այն իմ չորրորդ մենամարտը կլինի Կիլում: Մինչ այս այստեղ տարել եմ 3 հաղթանակ, որոնցից  երկուսը՝ նոկաուտով: Առաջին անգամ կանցկացնեմ WBO-ի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտ և պարտվելու ոչ մի հնարավորություն չունեմ: Կպաշտպանեմ տիտղոսս և կշարունակեմ հաղթական շարքը […]

Հայոց աշխարհի կենարար ծառերը…../վիդեո/

ՀՀԿ-ական Սուսսաննա տատիկը համոզված է, որ հայ ժողովուրդը ապրում է բավականին լավ պայմաններում, քանի որ երկրում կան բարերարներ: “Հայոց աշխարհի կենարար ծառ՝ Ալեքսանյան Սամվել, հայոց աշխարհի կենարար ծառ՝ Ծառուկյան Գագիկ,  հայոց աշխարհի կենարար ծառ՝ Կարապետյան Սամվել, որոնք բլոկադայի ժամանակ շենացնում են մեր երկիրը…Փառք ու պատիվ իրանց…”,-բարձրաձայնում էր տատիկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք

Հուլիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Հավաքին մասնակցում էին ՀՀԿ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ եւ ժամանցային բազմաթիվ միջոցառումներ եւ առաջնություններ, որոնցում ներկայացված են եղել ավելի քան 150 ակտիվ երիտասարդ: Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ […]

Հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյան. ilur.am

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել Ilur.am-ին, որտեղ անդրադառնում է Եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղի խնդրին, Մինսկի խմբին, հնարավոր զարգացումներին: -Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, Եւրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը եւ մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության եւ ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի […]

Հայաստանը կորցրեց պատերազմի կանխարգելման ամենամեծ ու հստակ երաշխիքը

Մենք այսօր պաշտոնապես կորցրեցինք ազգային անվտանգությունն ապահովելու եզակի հնարավորությունը՝ չդառնալով աշխարհի հզորագույն գերտերության ”գլխավոր դաշնակիցը”, ինչպես դա հայտարարվեց Ուկրայինայի, Վրաստանի ու Մոլդովայի վերաբերյալ: Ցեղասպանության հարյուրամյակի շեմին Հայաստանը կորցրեց պատերազմի կանխարգելման ամենամեծ ու հստակ երաշխիքը: Այս ազգային ու պետական դավաճանության պատճառն է ՀՀ իշխանության ծախվածությունն է ու կախվածությունը: Ոչ միայն հաղթանակներն, այլ նաև պարտություններն ունեն իրենց […]

”Արարատը” պարտվեց վրացական թիմին

Թբիլիսիում հավաք անցկացնող ”Արարատը” երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր ”Սիոնիի” հետ խաղը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 1:2: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում ”Սիոնիին” հաջողվեց նաև հաղթանակ կորզել: Մեր թիմի կազմում իրենց նորամուտը նշեցին ֆրանսիացի […]

Սպասվում է կարճատեւ անձրեւ

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչեւ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:  Քամին` հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:  Երեւանում՝ հուլիսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր […]

“Գյուրզա”՝ Երեւանում եւ Գավառում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են “Գյուրզա” տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի