21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

”Ռեալը” կվարձակալի Ֆալկաոյին գնելու իրավունքով

Մադրիդի ”Ռեալը” համաձայնության է եկել ”Մոնակոյի” հետ կոլումբիացի հարձակող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության հարցում: Իսպանական ակումբը 12 մլն եվրոյով կվարձակալի Ֆալկաոյին և կստանա իրավունք գնել նրան 33 մլն եվրոյով: Ֆալկաոն ”Մոնակո” էր տեղափոխվել ”Ատլետիկոյից”: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի` դառնալով 9 գոլի հեղինակ:

Ճնշումներ չեն լինի

Սյունիքի մարզպետարանի իրավաբանական պաժնի պետ Կարլեն Կոզմանովն այսօր հուլիսի 25-ին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման Վարդան Պողոսյանից ժամանակ հետաքրքրվեց հանձնաժողովի անդամ, թե արդյոք բարեփոխումների արդյունքում կունենանք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն կտա այլեւս չխախտել մարդու իրավունքները: Պողոսյանը պատասխանեց, որ  պետք է մի բան նկատի ունենալ, որ բացառել իրավունքների խախտումը սխալ կլինի: ՛՛Դրա համար գոյություն ունի դատական համակարգ, […]

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության . ՀՀ վարչապետ

Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Անդրադառնալով “Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր” ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. “Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության եւ պահպանվեն օրենքի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն:

”Վաղուց էի ցանկանում գոլի հեղինակ դառնալ”. Մինոսյան

”Շախտյորի” դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը հարցազրույց է տվել ”Վոլգայի” պաշտոնական կայքին: ”Հաղթական գոլի հեղինակ դառնալը միշտ էլ հաճելի է: Անկեղծ ասած վաղուց էի ցանկանում գոի հեղինակ դառնալ վստահություն զգալու համար: Պետք է լավ մարզավիճակ հավաքել և օգնել թիմին պաշտոնական խաղերում”,-նշել է Մինոսյանը:

Վարչապետը Դիլիջանում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի եւ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության եւ […]

Պատժամիջոցները միակ լեզուն է, որը հասկանում է Ռուսաստանը. Դեյվիդ Քեմերոն

‘’Ռուսաստանին տնտեսական վնաս հասցնելը որոշ տնտեսական հետեւանքներ կունենա նաեւ մեր տնտեսությունների համար: Սակայն լուրջ տնտեսական պատժամիջոցները միակ լեզուն են, որը հասկանում է Ռուսաստանը’’, –  The New York Daily News-ի հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Բրիտանացի քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ռուսաստանը ինքնիշխան պետությունն  ապակայունացնելու,  դրա տարածքային ամբողջականությունը խախտելու եւ անջատականներին  […]

Աշխարհում միակ երգչախումբը,որտեղ սայլակավոր հաշմանդամների շուրթերին թագավորում է երգը

Հաշմանդամություն ունեցող երգիչները ավելիին են ունակ, նրանք գուցե շատ ավելին են կարող, քան քայլող ու շարժվող մարդիկ: Այդ մասին, այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս թեմայի ու Ռիգայում կայացած երգչախմբերի համաշխարհային 8-րդ խաղերում “Փարոս” կամերային երգչախմբի հաջողությունների մասին խոսեցին “Փարոս” կամերային երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքայելյանը և “Փարոս” կամերային երգչախմբի տնօրեն և “Ունիսոն” […]

Պետք է արդյո՞ք երկաստիճան դատական համակարգ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընկած հիմնական դրույթներն այսօր ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը ներկայացրեց Սյունիքի մարզում: Նա նշեց, որ կարևոր բաղադրիչներից մեկը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին վերաբերող հատվածն է, որ կոչված է լուծելու անձի իրավական վիճակին առնչվող մի քանի հիմնական խնդիր: ՛՛Նախ անհրաժեշտ է ուժեղացնել մարդու ու քաղաքացու իրավունքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի