18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք է արդյո՞ք երկաստիճան դատական համակարգ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընկած հիմնական դրույթներն այսօր ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը ներկայացրեց Սյունիքի մարզում: Նա նշեց, որ կարևոր բաղադրիչներից մեկը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին վերաբերող հատվածն է, որ կոչված է լուծելու անձի իրավական վիճակին առնչվող մի քանի հիմնական խնդիր:

՛՛Նախ անհրաժեշտ է ուժեղացնել մարդու ու քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանադրական պաշտպանությունը: Այս խնդրի լուծումը ենթադրում է, որ նախ և առաջ պետք է երաշխավորվի սահմանադրական իրավունքների անմիջական գործուղությունը, պետք է սահմանազատվի ու ամրագրվի անմիջականորեն գործող իրավունքների պաշտպանությունն ու առանձնահատկությունները՛՛:

Նրա խոսքով՝ պետք է իրականացվի անձի իրավունքների բովանդակային, կառուցվածքային ինչպես նաև խմբագրական փոփոխություն:

Հաջորդ կարևոր կետն, ըստ նրա, այն է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշ իրավունքների ու ազատությունների սահմանափակում, որը երբեմն օբյեկտիվորեն անհրաժեշտ է լինում:

Երրորդ կետը մարդու և քաղաքացու իրավունքների գործողությունների սահմանափակումները պետք է համապատասխանեն միջազգային պարտավորություններին: Ըստ նրա՝ սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, լինեն կանխատեսելի, նպատակ ունենան ծառայելու ավելի բարձր շահ:

Հայեցակարգի կարևոր ուղղություններից մեկն էլ սոցիալական պետություն ասվածն ամբողջությամբ կյանքի կոչելն է, ինչը ենթադրում է սոցիալական արդարության հաստատում:

Ինչ վերաբերում է երկաստիճան դատական համակարգին անցում կատարելու գաղափարին, ապա Կուտոյանը շեշտեց, որ սրա հիմքում նպատակ է դրվում դատական իշխանությունը բարեփոխելու, ինչպես նաև ամրապնդելու իշխանության այս թևի կայունացման դերը: Արդարադատության խորհդի գործառույթների փոփոխություն կամ ամրագրում է ենթադրում այս խնդիրների լուծումը: Սրա լուծման համար հնարավոր է առաջին ատյանի դատարանում ստեղծվեն տեղական ինքնուրույն օղակներ, որոնք մասնագիտացված կամ հատուկ գործառույթներ իրականացնելով կբեռնաթափվեն ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ առանձին հարցերով կբարձրացնեն իրականացվող արդարադատության որակը:

Կուտոյանն ասաց նաև, որ հնարավոր է կրճատվի ատյանների թիվը, այսինքն՝ դատական համակարգը դառնա երկաստիճան, և այս դեպքում վերաքննության ու վճռաբեկության լիազորությունները կմեկտեղվեն :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ