18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աշխարհում միակ երգչախումբը,որտեղ սայլակավոր հաշմանդամների շուրթերին թագավորում է երգը

Հաշմանդամություն ունեցող երգիչները ավելիին են ունակ, նրանք գուցե շատ ավելին են կարող, քան քայլող ու շարժվող մարդիկ: Այդ մասին, այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս թեմայի ու Ռիգայում կայացած երգչախմբերի համաշխարհային 8-րդ խաղերում “Փարոս” կամերային երգչախմբի հաջողությունների մասին խոսեցին “Փարոս” կամերային երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքայելյանը և “Փարոս” կամերային երգչախմբի տնօրեն և “Ունիսոն” ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Երկու արծաթե մեդալ….ու հաշմանդամություն ունեցող երգիչները հաղթեցին….հաղթեց երգը…

“Հաշմանդամություն ունեցող երգիչները ոգևորում են ու հույս հավատ են տալիս ամբողջ ազգին”,- անվանի մաեստրո Տիգրան Հեքեքյանի գնահատականը մեզ փոխանցեց Արմեն Ալավերդյանը:

“Մյուս անգամ, արդեն 2016-ին չեմպիոնական խաղերը կկայանան Սոչիում…”,-նշեց Ալավերդյանը:

“Փարոս” երգչախումբը միակն է աշխարհում, որտեղ հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք են: Այն համարվում է ներառական:

Արմեն Ալավերդյանը նկատեց, որ այս մրցույթին մասնակցել են 13 սայլակավոր հաշմանդամներ: Ռիգայում՝ տեղաշարժվելը նրանց համար փոքր ինչ դժվար է եղել, սակայն նրանք հպարտ են.”Քաղաքի փողոցները սալահատակ են, քաղաքը հին է ու պահպանված…բայց մենք հպարտ ենք, որ արծաթյա մեդալ բերեցինք…”,-հավելեց Արմեն Ալավերդյանը:

Խմբավար Րաֆֆի Միքայելյանը նշեց, որ հոգևոր երգի ժանրում իրենց աննշան միավոր է պակասել ոսկե մեդալ նվաճելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ