08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Հաշմանդամություն ունեցող անձիք էլ կարող են աշխատել /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան և “Ոնիսոն” ՀԿ գործադիր տնօրեն  Արմեն Ալավերդյանը խոսեցին  “Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել. Արդարությունը ձեր ձեռքերում է” խորագրով մեկամսյա քարոզարշավի մասին: “Ծրագրի շրջանակներում մենք բազմաթիվ հիմնախնդիրներ ենք լուծում: Որևէ խնդիր հասարակության մեջ հնարավոր չէ լուծել, եթե հասարակության պատեկերացումները թույր են: Հաշմանդամություն ունեցող […]

՛՛Մենք պահանջում ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15՛՛

‘’Մեր պահանջները ոչ մի կետով չեն բավարարվել: Ի սկզբանե, մենք պահանջոմ ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15’’: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռության անդամ Արմեն Եփրեմյանը` ավելացնելով, որ իրենք շարունակելու են պայքարը, լինելու են երթեր մինչև կետերի ամբողջական բավարարում: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռնությունը դիմում […]

”Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան”. ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը /վիդեո/

”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների դիտարկումներով` Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ […]

Միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար. Է. Նալբանդյան

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության […]

Ադրբեջանահայ փախստականները իշխանություններից պահանջում են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը հակապետական որոշում է կայացրել փախստականների խնդրի հետ կապված: ՄԱԿ-ը այլևս չի ֆինանսավորում ադրբեջանահայ փախստականներին: Այսօր “Հենարան”  մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ թեմայի շուրջ խոսեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Սուսաննա Մելիքյանը, ինչպես նաև փախստականներով բնակեցված հանրակացարանների ներկայացուցիչներ Ռիմա Աբրահամյանը և Ռաիսա Հարությունյանը: Սուսաննա Մելիքյանը տեղեկացրեց, որ  այս տարի մարտ ամսից  ուժի մեջ է մտել […]

Օմբուդսմենի խորհուրդը՝ Գևորգ Կոստանյանին

”Մեր կողմից վարույթ է հարուցված, և սպասում ենք Ոստիկանության ծառայողական քննությունների պատասխանին, առանց դրա ես իրավունք չունեմ տալ վերջնական գնահատականներ, երբ ծառայողական քննության արդյունքերը ստանանք, կլինի նաև մեր վերջնական գնահատականը՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ խոսելով հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց, բողոքի ակցիայի […]

Յուրա Մովսիսյանը հանդիպել է ”Սպարտակի” նորանշանակ մարզչին

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հունիսի 25-ին միացել է Մոսկվայի ”Սպարտակին”, որն այս օրերին հավաք է անցկացնում Գերմանիայում: ”Սպարտակի” ֆուտբոլիստները ջերմորեն են դիմավորել ֆուտբոլիստին, ով զրուցել է նաեւ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ: Спорт-Экспресс-ը հաղորդում է, որ Մովսիսյանին լրացուցիչ հանգիստ էր տվել ազգային հավաքականի խաղերի պատճառով: Ավելի վաղ հաղորդվում է, որ հարձակվողը կարող […]

Գումար Բրյուսովի համալսարանին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՊՈԱԿ-ին հատկացնել 200 000,000 դրամ: Կառավարությունն իր հիմնավորման մեջ նշում է, որ համալսարանը 200 000,000 դրամի չափով ֆինանսական պարտավորություն ունի, որն ի վիճակի չէ կատարել, այդ իսկ պատճառով հաստատության հետագա բնականոն գործունեությունը անհնար է իրականացնել: Կառավարությունը նշում է, որ սույն որոշման նախագծի ընդունման […]

3 երանի 1 տեղում. բնությունը տեղի տվեց դահլիճում թեժացած երաժշտական մթնոլորտին /ֆոտո/

Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իրենցով էին արել երեք հայտնի դաշնակահար՝ Արմեն Բաբախանյան, Վահագն Հայրապետյան և Տիգրան Համասյան. մի խոսքով՝ 3 երանի 1 տեղում: Ջազի ու դասականի համադրությամբ այս համերգի գաղափարը վաղուց կար, բայց հնարավոր եղավ կյանքի կոչել  միայն հիմա: Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ու Կոմիտասի ստեղծագործությունները ոչ թե հնչում, այլ արարվում էին հենց բեմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի