05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

3 երանի 1 տեղում. բնությունը տեղի տվեց դահլիճում թեժացած երաժշտական մթնոլորտին /ֆոտո/

Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իրենցով էին արել երեք հայտնի դաշնակահար՝ Արմեն Բաբախանյան, Վահագն Հայրապետյան և Տիգրան Համասյան. մի խոսքով՝ 3 երանի 1 տեղում:

Ջազի ու դասականի համադրությամբ այս համերգի գաղափարը վաղուց կար, բայց հնարավոր եղավ կյանքի կոչել  միայն հիմա: Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ու Կոմիտասի ստեղծագործությունները ոչ թե հնչում, այլ արարվում էին հենց բեմի վրա՝ հենց սև ու սպիտակ ստեղների արանքում:

Դաշնակահարների գայթակղությանը չդիմացավ նաև ջազմեն Լևոն Մալխասյանը, ով մի պահ հայտնվեց բեմում, ողջունեց հանդիսատեսին, շնորհավորեց կոլեգաներին ու մոտեցավ դաշնամուրին…

Մի անակնկալ ևս եղավ, բայց արդեն ոչ թե երաժշտական, այլ եղանակային. բնությունը տեղի տվեց դահլիճում թեժացած երաժշտական մթնոլորտին ու երկնքում պայթած ամպրոպի պատճառով դահլիճի լույսերն անջատվեցին: Երաժշտությունը՝ ոչ: Մեկը մյուսի հետևից երաժիշտները նվագում էին մթության մեջ, իսկ կայծակի լույսը լրացուցիչ էմոցիա էր հաղորդում երեկոյին: Չհաշված, իհարկե, հանդիսատեսների բջջային հեռախոսների լույսերը, որոնք երեկոյին ռոմանտիկ երանգ տվեցին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ